Թուրքիան աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը
Թուրքիան աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը, իր թվիթերյան էջում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Սիրիական ճգնաժամի սկսվելու օրվանից մենք աջակցել ենք այդ երկրի տարածքային ամբողջականությանը, սրանից հետո նույնպես աջակցելու ենք»,-նշել է նա:
Չավուշօղլուն նել է նաև, որ իրենք վճռական են տրամադրված իրենց երկրի անվտանգության պահպանման և «տարածաշրջանն ահաբեկիչներից մաքրելու գործում»: