Թուրքական լրտեսական ինքնաթիռները մի քանի օրում 31 անգամ խախտել են Հունաստանի սահմանը
Թուրքական ռազմաօդային ուժերի՝ CN-235 լրտեսական ինքնաթիռները մի քանի օր տևած զորավարժությունների ժամանակ 31 անգամ ներխուժել են Հունաստանի օդային սահման, 4 անգամ էլ խախտվել են Աթենքի թռիչքների տեղեկատվական շրջանի օդային երթևեկության կանոնները, գրում են հունական ԶԼՄ-ները:
Ըստ Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի՝ օդային սահմանների խախտման բոլոր դեպքերը հայտնաբերվել են և կասեցվել: