կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թուրք նախարարը հայտնել է իր երկրի՝ «քամուց էլեկտրաէներգիա արտադրող եվրոպական առաջատար պետություն» դառնալու մտադրության մասին

Թուրք նախարարը հայտնել է իր երկրի՝ «քամուց էլեկտրաէներգիա արտադրող եվրոպական առաջատար պետություն» դառնալու մտադրության մասին

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջըրը ելույթ է ունեցել Իզմիրում անցկացված «Իզմիրի զարգացման գործակալության ծրագրերի» բացման արարողությանը, գրում է ermenihaber.am-ը:

Նա հայտնել է իր երախտագիտությունը Իզմիրում 11 ծրագրի մեկնարկի առթիվ և հայտարարել, որ վերջին 22 տարում Իզմիրում ներդրվել է 751 մլրդ լիրա (ավելի քան 23 մլրդ դոլար), ինչը համապատասխանում է ընդհանուր 6.365 ներդրման:

«182.000-ից ավել որակյալ աշխատատեղ է բացվել».-հավելել է նա:

Բացի այդ, Քաջըրն ընդգծել է, որ Իզմիրում մեծ թվով հողմակայաններ են տեղակայվել, որոնց շորհիվ քամուց ստացվող էլեկտրաէներգիայի ծավալներն աճել են:

Ապա նաև հավելել, որ մոտ ապագայում հողմակայանների տեղայնացման աշխատանքների արդյունքում դրանց շուրջ 60 տոկոսը կլինի Իզմիրում:

Քաջըրը նաև Թուրքիային դասել է եվրոպական այն 5 երկրի շարքում, որոնք քամուց ստացվող էլեկտրաէներգիայի ծավալներով առաջատար դիրքերում են:

«Այս ոլորտում մենք Եվրոպայում ամենակայուն 5 երկրից մեկն ենք, բայց մեր զարգացման տեմպերը ցույց են տալիս, որ Թուրքիան առաջիկա 10 տարում քամուց ստացվող էլեկտրաէներգիայի ոլորտում առաջատար է լինելու և Իզմիրն էլ այս գործընթացում դառնալու է Թուրքիայի առաջամարտիկը»,-եզրափակել է թուրք նախարարը:

  • Կիսվել: