հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Turkish Airlines-ը և Wizz Air-ը վրացական ավիաշուկայի առաջատարներն են

Turkish Airlines-ը և Wizz Air-ը վրացական ավիաշուկայի առաջատարներն են

Քաղաքացիական ավիացիայի գործակալության տվյալներով՝ 2022 թվականի 6 ամսում վրացական ավիացիոն շուկայում ուղևորների թվով առաջատարը Turkish Airlines-ն է, գրում է aliq.ge-ն: 

Turkish Airlines-ն ունի շուկայի 13 տոկոս մասնաբաժին և փոխադրում է 226 հազար 719 ուղևոր։

Նույն տոկոսային 13 տոկոս մասնաբաժնով երկրորդ տեղում է հունգարական Wizz Air ավիաընկերությունը՝ 226 հազար ուղևորով։

Հուլիսի 1-ի դրությամբ, Վրաստանի օդանավակայաններում գործում է 40 ավիաընկերություն 74 ուղղություններով:

  • Կիսվել: