երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Թուրք նախարարը հպարտանում է Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայում թուրքական տեխնոլոգիաների կիրառմամբ

Թուրք նախարարը հպարտանում է Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայում թուրքական տեխնոլոգիաների կիրառմամբ

Թուրքիայի արդյունաբերության եւ տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանքը հպարտանում է Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայում թուրքական տեխնոլոգիաների կիրառմամբ։

«10-15 տարի առաջ որոշ երկրներ մեզ անօդաչու սարքեր չէին վաճառում եւ այդպիսով ահաբեկչության դեմ պայքարին չէին աջակցում։ Սակայն ազգային տեխնոլոգիաների շնորհիվ մենք փոխեցինք այդ գործընթացը։ Այսօր այդ երկրները հերթ են կանգնում Թուրքիայից նույն տեխնոլոգիաները ձեռք բերելու համար»,- հայտարարել է նախարարը, հաղորդում է АПА-ն։

«Քաղաքական անկախության ուղին անցնում է տեխնոլոգիական անկախության միջով՝ մենք հիանալի տեսանք, թե ինչպես է աշխարհը վերաբերվում Կիպրոսում ահաբեկչության դեմ Թուրքիայի պայքարին»,- շարունակել է նախարարը՝ հավելելով, թե հպարտ է, որ «Թուրքիայի ազգային տեխնոլոգիաներն օգտագործվել են Ղարաբաղի ազատագրման գործում»։ Այսօր մենք բոլոր հնարավորություններով Ադրբեջանի կողքին ենք։ Եվ թող ամբողջ աշխարհն իմանա, որ մենք հետագայում նույնպես Ադրբեջանի կողքին կլինենք»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: