կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թունելի վերջում լույս չենք տեսնում. Բորելը՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին

Թունելի վերջում լույս չենք տեսնում. Բորելը՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին

Ուկրաինայում պատերազմը շարունակվում է, մարտերի ինտենսիվությունն աճում է, և թունելի վերջում լույս չի երևում: Այս մասին ԵՄ-Կենտրոնական Ասիա տրանսպորտային ներդրումային ֆորումի ժամանակ ասել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ջոզեպ Բորելը 

Նա, մասնավորապես, նշել է. «Դուք գիտեք, որ Եվրամիությունը էական պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ, որոնք զգալիորեն թուլացրել են նրա ռազմական մեքենան։ Բայց, այնուամենայնիվ, պատերազմը շարունակվում է։ Եվ կռվի ինտենսիվությունը մեծանում է, մենք թունելի վերջում լույս չենք տեսնում։ Եվ որպեսզի այդ պատժամիջոցներն արդյունավետ լինեն, մեզ անհրաժեշտ է լիարժեք համագործակցություն մեր գործընկերների կողմից։ Մենք ուշադիր հետևում ենք մեր, Կենտրոնական Ասիայի երկրների, նրանց և Ռուսաստանի միջև առևտրին»:

 

 

  • Կիսվել: