շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թրամփը Ռուսաստանին սպառնացել է նոր պատժամիջոցներով

Թրամփը Ռուսաստանին սպառնացել է նոր պատժամիջոցներով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին մտադիր է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, եթե իր սահմանած ժամկետներում Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չգրանցվի: Այս մասին նա ասել է NEWSMAX -ին տված հարցազրույցում:

Թրամփը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում պնդել է, թե պատերազմը պետք է ավարտվի. «Ես կարծում էի, որ մենք երեք անգամ անընդմեջ պայմանավորվել ենք այդ մասին, և միգուցե նա ցանկանում է փորձել այդ ամենը վերցնել իր վրա։ Կարծում եմ՝ նրա համար շատ դժվար կլինի»։

Նա հայտարարել է, որ եթե հակամարտությունը շարունակվի, ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի, իսկ ինքը «լավ է հասկանում պատժամիջոցներից» և գիտի, թե ինչպես խուսափել դրանցից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը որպես համաձայնագրի կնքման վերջնաժամկետ նշել էր օգոստոսի 8-ը:

 

  • Կիսվել: