երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Թրամփի օդանավը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռի

Թրամփի օդանավը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռի

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մասնավոր Boeing 757 օդանավը Ֆլորիդայի West Palm Beach միջազգային օդանավակայանում բախվել է մեկ այլ կորպորատիվ ինքնաթիռի, հայտնում են Reuters-ը և CNBC-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ լրատվամիջոցների՝ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 12-ի գիշերը։

Դաշնային ավիացիոն վարչությունը հաստատել է, որ մասնավոր Boeing 757-ը թևով հարվածել է կայանված ինքնաթիռին: Սակայն գերատեսչության հաղորդագրության մեջ չի նշվում, թե ում է պատկանում ինքնաթիռը: Վարչությունը հետաքննություն է սկսել։

Reuters-ը գրում է, որ Դոնալդ Թրամփը 2010 թվականին 100 միլիոն դոլարով ձեռք է բերել Boeing 757-ը: Ինքնաթիռը վերափոխվել է հատուկ ԱՄՆ նախկին նախագահի համար. այն հագեցած է երկու հանգստի սենյակով, երեք լոգասենյակով, ճաշասենյակով և կոնֆերանսի սենյակով։ Ինչպես նշում է The Telegraph-ը, Թրամփի հրամանով ինքնաթիռի թողունակությունը կրճատվել է հինգ անգամ՝ 239-ից հասնելով 43 ուղևորի նստատեղի։

  • Կիսվել: