կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Տեսախցիկները ֆիքսել են , որ Էրդողանը «Մեծ քսանյակ»-ի ժամանակ դժվարությամբ է կանգնած մնացել և քայլել

Տեսախցիկները ֆիքսել են , որ Էրդողանը «Մեծ քսանյակ»-ի ժամանակ դժվարությամբ է կանգնած մնացել և քայլել

Թուրքական «Անադոլու» գործակալության տեսանյութում երեւում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հազիվ է ոտքի վրա կանգնած մնում և քայլում։ Փոխանցում է «Ինֆոտեկա 24»-ը:

Կարևոր է նաև նշել, որ Էրդողանը չեղարկել է իր այցը Գլազգո ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին ՝ «քանի որ կազմակերպիչների ընթացակարգերը չեն համապատասխանել անվտшնգության այն չափանիշներին, որոնք ակնկալել է Անկարան»։

Նշենք , որ երկուշաբթի՝ Հռոմից «Մեծ քսանյակ»-ի (G20) գագաթնաժողովից վերադառնալուց ժամանակ Էրդողանը այս մասով ասել է։

«Կան անվտшնգության որոշակի ընթացակարգեր, որոնք մենք խնդրել էինք Գլազգոյի համաժողովի մեկնարկից առաջ: Սրանք այն չափանիշներն են, որոնք բոլոր արտերկրյա ճանապարհորդությունների ժամանակ միշտ կիրառվում են մեզ և բոլոր առաջնորդների նկատմամբ: Բայց մեզ (կազմակերպիչներին) վերջին պահին ասացին, որ չեն կարողանա բավարարել այդ պահանջները»,- ասել է Թուրքիայի նախագահը։

 

Ըստ Էրդողանի Գլազգոյում անվտшնգության ընթացակարգերի հետ կապված իրավիճակում «խոսքը վերաբերում էր ոչ միայն անձնական անվտшնգությանը, այլև Թուրքիայի հեղինակությանը»։

  • Կիսվել: