երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Telegram-ում խափանումներ կան

Telegram-ում խափանումներ կան

Ամբողջ աշխարհում Telegram մեսենջերի օգտատերերը հայտնել են աշխատանքում խափանումների մասին։ Այս մասին են վկայում փետրվարի 21-ին Downdetector կայքում հրապարակված տվյալները, տեղեկացնում է Известия-ն:

Նշվում է, որ վիճակագրության համաձայն՝ օգտատերերի 47%-ը չի կարողանում միանալ ծառայությանը, 28%-ը չի կարողանում հաղորդագրություն ուղարկել, իսկ 25%-ի դեպքում չի աշխատում բջջային հավելվածը։

Մոտ 20 րոպեի ընթացքում կայքը ստացել է 183 բողոք հանրահայտ մեսենջերի աշխատանքում խախտումների վերաբերյալ։

  • Կիսվել: