Թեհրանը քննադատել է Բաքվում Իրանի դեսպանատան վրա իրականացված հարձակումը
Ադրբեջանում Իրանի դեսպանն ընդգծել է Իրանի դեսպանատան վրա հարձակվողների նկատմամբ քրեական հետապնդում հայտարարելու և վերջիններիս պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը, գրում է parstoday.com-ը:
Ուրբաթ օրը, ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին ասել է.«Անցած գիշեր Բաքվում ԻԻՀ-ի դեսպանատան վրա հարձակման և անհարգալից վերաբերմունքից հետո իրանցի պաշտոնյաների խիստ բողոքի ու պաշտոնական հետապնդման արդյունքում Ադրբեջանի դիվանագիտական ոստիկանությունը և ներքին գործերի նախարարությունը հայտնաբերել, ձերբակալել և հարցաքննել են դեսպանատան վրա հարձակված չորս անձանց»
Բաքվում Իրանի դեսպանը շեշտել է, որ ԻԻՀ-ի դեսպանությունը հետևելու է գործի ընթացքին, մինչև արդյունքի հասնելը և հանցագործների պատժվելը: