երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Թեհրանում կկայանա Աստանայի գործընթացը երաշխավորող երկրների ղեկավարների 7-րդ գագաթնաժողովը

Թեհրանում կկայանա Աստանայի գործընթացը երաշխավորող երկրների ղեկավարների 7-րդ գագաթնաժողովը

Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ Թեհրանում կանցկացվի Աստանայի գործընթացը երաշխավորող երկրների յոթերորդ գագաթնաժողովը, գրում է parstoday.com-ը:

Սիրիայում խաղաղություն հաստատելու նպատակով Աստանայի բանակցությունները մեկնարկել են 2017 թվականի հունվարից՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախաձեռնությամբ և Ռուսաստանի ու Թուրքիայի համագործակցությամբ:

Երեքշաբթի երեկոյան Թեհրանում տեղի կունենա «Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների 7-րդ գագաթնաժողովը»՝ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ։

Սիրիայում հրադադար հաստատելու և այդ երկրում տիրող ճգնաժամի համար քաղաքական լուծում գտնելու նպատակով հակամարտ կողմերի և Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ Ղազախստանի Աստանա քաղաքում կայացած նախնական նիստերի անցկացումից հետո, «Աստանայի գործընթացը երաշխավորող երկրների ղեկավարների» առաջին գագաթնաժողովը երեք երկրների նախագահների մասնակցությամբ տեղի ունեցավ Ռուսաստանի Սոչի քաղաքում:

  • Կիսվել: