կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Թեհրանում հրթիռային հարվածների հետևանքով վնասվել են Սուրբ Նիկողայոսի տաճարը և հարակից կառույցները

Թեհրանում հրթիռային հարվածների հետևանքով վնասվել են Սուրբ Նիկողայոսի տաճարը և հարակից կառույցները

Իրանի մայրաքաղաք Թեհրանում Սուրբ Նիկողայոսի ուղղափառ տաճարի հարևանությամբ հրթիռային երկու հարվածի հետևանքով վնասվել են ինչպես գլխավոր շենքը, այնպես էլ օժանդակ կառույցները։ Պայթյունների հետևանքով կոտրվել են տաճարի պատուհաններն ու դռները, այս մասին հայտնում են Իրանում ՌԴ դեսպանությունից։

Վնասներ է կրել նաև հարակից ռուսական ծերանոցը, որտեղ բնակվում են տարեցներ․ մասնավորապես՝ մասնակիորեն փլուզվել է շենքի տանիքը։ Բարեբախտաբար, զոհեր և տուժածներ չկան։

Տաճարը վնասվել է Մեծ Պահքի ընթացքում՝ Զատկի նախօրեին։ Այն նախագծել է հայտնի հայ ճարտարապետ Նիկոլայ Մարկովը և ընդգրկված է Իրանի մշակութային ժառանգության ազգային ցանկում։

  • Կիսվել: