երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ճապոնիայում ժայթքել է Սակուրաձիմա հրաբուխը

Ճապոնիայում ժայթքել է Սակուրաձիմա հրաբուխը

Ճապոնիայում Սակուրաձիմա հրաբխի Սևայի խառնարանում ժայթքում է տեղի ունեցել, հայտնել է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը:

Հրաբուխը չորեքշաբթի առավոտյան երկու անգամ մոխրի և ծխի սյուներ է արձակել ՝ յուրաքանչյուրը մոտ 1000 մետր բարձրությամբ։ Վերջին անգամ այս խառնարանում ժայթքումը նկատվել է 2018-ի ապրիլին:

Մասնագետները զգուշացնում են, որ 2 կմ շառավղով հնարավոր է հրաբխային քարերի անկում։

  • Կիսվել: