Ճապոնիայում թայֆուններ հասցրած վնասների չափերը դեռ ճշտվում են
Նախորդ երկու ամիսներին Ճապոնիայում մոլեգնած «Ֆաքսայ» և «Հագիբիս» թայֆունները լուրջ վնասներ են հասցրել երկրի տնտեսությանը։
Շրջակա միջավայրի պահպանության նախարարության տվյալների համաձայն պատճառված վնասները գնահատվում են մոտ 1,8 մլրդ դոլար։ Սակայն նշվում է, որ այդ ցուցանիշը կարող է աճել, քանի որ աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ աշխատանքները դեռ շարունակվում են:
Հիշեցնենք, որ «Հագիբիս» թայֆունի հետևանքով տուժել է երկրի 47 շրջաններից 38-ը: 8,5 հազար վայրում խախտվել են գյուղատնտեսության ոռոգման համակարգերը: 14 հազար հա ընդհանուր մակերեսով ցանքատարածություններ են տուժել:
«Ֆաքսայ» և «Հագիբիս» թայֆունների զոհ է դարձել 90 մարդ: