կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ճապոնիայում սկսվել են խորհրդարանական ընտրությունները

Ճապոնիայում սկսվել են խորհրդարանական ընտրությունները

Ճապոնիայում, նախկին վարչապետ Սինձո Աբեի սպանության ստվերի ներքո, մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները:

Այս մասին հայտնում է AP լրատվական գործակալությունը՝ հավելելով, որ իշխող կուսակցության նախընտրական ելույթի ժամանակ տեղի ունեցած սպանությունը, ամենայն հավանականությամբ, հաղթանակ կբերի կուսակցությանը:
 
Մի երկրում, որը դեռ վերականգնվում է Աբեի սպանությունից առաջացած ցնցումից, տխրությունից եւ վախից, սկսվել են Ճապոնիայի վերին պալատի կեսի համար ընտրությունները: Այն Ճապոնիայի երկպալատ խորհրդարանի սակավ հզորության պալատն է:
Թեեւ ԶԼՄ-ների հարցումները, մասնատված ու թույլ ընդդիմության պայմաններում, կանխատեսում էին իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության մեծ հաղթանակը, Աբեի սպանությանը հաջորդած ձայների ալիքը կարող է ավելի մեծ հաղթանակ բերել, քան՝ Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն ստանոլու վարչապետ Ֆումիո Կիսիդայի համեստ նպատակը:
 
Նույնիսկ 2020 թվականին վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո Աբեն մեծ ազդեցություն է ունեցել կուսակցությունում եւ գլխավորել է դրա ամենամեծ խմբակցությունը: Նրա բացակայությունը կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը իշխող կուսակցության ներսում, որը հետպատերազմյան Ճապոնիան կառավարում է գրեթե շարունակաբար՝ 1955 թվականին հիմնադրվելուց ի վեր, նշել են փորձագետները:
 
Հիշեցնենք, որ Սինձո Աբեն սպանվել է ուրբաթ օրը՝ Նարա քաղաում ունեցած իր հրապարակային ելույթի ժամանակ ստացած հրազենային վիրավորման հետեւանքով: Սպանության մեղադրանքով ձերբակալվել է Տեցույա Յամագամին, որն իր արարքը մեկնաբանել է նախկին վարչապետի եւ իրենց ընտանիքի սնանկացման պատճառ դարձած ինչ որ կրոնական կազմակերպության կապով:
 
Աբեի մարմինը սեւ դիակառքով՝ կնոջ՝ Ակիեի ուղեկցությամբ, վերադարձվել է նրա տուն՝ Տոկիոյի շքեղ Շիբույա բնակելի թաղամասում, որտեղ բազմաթիվ սգավորներ, այդ թվում՝ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, նրանց նախորդները եւ կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաները, հարգանքի տուրք են մատուցել նախկին վարչապետին։

  • Կիսվել: