շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ճապոնիայում մահափորձ են իրականացրել երկրի նախկին վարչապետ Շինզո Աբէի դեմ (տեսանյութ, լուսանկարներ 16+)

Ճապոնիայում մահափորձ են իրականացրել երկրի նախկին վարչապետ Շինզո Աբէի դեմ (տեսանյութ, լուսանկարներ 16+)

Ճապոնիայում մահափորձ է տեղի ունեցել երկրի նախկին վարչապետ Շինզո Աբէի դեմ։ Ըստ ճապոնական ԶԼՄ-ների` 2 կրակոց է հնչել, երբ Աբէն ելույթ էր ունենում նախընտրական հավաքի ժամանակ, հայտնում է ABC News-ը։

Նախկին վարչապետն անգիտակից վիճակում է տարվել հիվանդանոց։ Նրա վիճակը ծայրահեղ ծանր է, ըստ տեղեկությունների` վնասվել են սիրտն ու թոքերը։ 

Ըստ ճապոնական ԶԼՄ-ների` նրա փրկվելու շանսերը գրեթե զրոյական են։ Նկատի ունենալով հիվանդանոցից եկող տեղեկությունները` կարճ ժամանակ անց կարձանագրվի Աբէի մահը։

Երկրի գործող վարչապետը դադարեցրել է նախընտրական քարոզարշավը և վերադարձել է Տոկիո։ Այս դեպքը չափազանց արտառոց է Ճապոնիայում, որտեղ զենքի գործադրմամբ հանցագործություններ գրեթե չկան։ 

Նախկին վարչապետի վրա կրակող 41-ամյա Տեցույա Յամագամին բերման է ենթարկվել։ Ձերբակալության ժամանակ նա դիմադրություն ցույց չի տվել։

  • Կիսվել: