երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 8 հազար մարդ մնում է տարհանման կենտրոններում

Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 8 հազար մարդ մնում է տարհանման կենտրոններում

Առնվազն 4 622 տուն է վնասվել Ճապոնիայի Կումամոտոյի պրեֆեկտուրայում երկրաշարժի հետևանքով: Այդ մասին հայտնել են տեղական իշխանությունները։

Վերջին տվյալներով՝ 8 հազարից ավելի մարդ մնում է տարհանման կենտրոններում։ Դրանք կազմակերպված են 21 բնակավայրերի 206 վայրերում։

Զոհված է համարվում 38 մարդ։ Տասնյակից ավելի մարդ էլ վիրավորվել է։

Հուլիսի 28-ին երկրում տեղի ունեցած 7,1 մագնիտուդով երկրաշարժը դարձել է վերջին տարիների ամենաուժգիններից մեկը։ Երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին բացի փրկարարական ծառայություններից մասնակցում է Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի մոտ 4,6 հազար մարտիկ:

 

 

  • Կիսվել: