Ճապոնիայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնիայի Օգասավարա կղզիների մոտակայքում տեղի է ունեցել 5.5 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի օդերևութաբանական գործակալությունը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Իո կղզու տարածքում, օջախը՝ 30 կիլոմետր խորության վրա։
Ցունամիի սպառնալիք չկա։


