ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ճապոնիայի նախկին վարչապետին գնդակահարած տղամարդուն պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել

Ճապոնիայի նախկին վարչապետին գնդակահարած տղամարդուն պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեին գնդակահարած 41-ամյա ճապոնացի նախկին զինծառայող Տեցույա Յամագամին կիրակի օրը հանձնվել է դատախազությանը։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը: Հանցագործին պաշտոնապես սպանության մեղադրանք է առաջադրվել:

 
Աբեի դեմ մահափորձը տեղի է ունեցել ուրբաթ կեսօրին մոտ, երբ նա ելույթ էր ունենում Նարա քաղաքում՝ հուլիսի 10-ին նախատեսված խորհրդարանի վերին պալատի ընտրություններից առաջ նախընտրական քարոզարշավի շրջանակներում։ 41-ամյա ճապոնացի նախկին զինծառայող Տեցույա Յամագամին ինքնաշեն հրազենից երկու անգամ կրակել է նախկին վարչապետի վրա։ Աբեն հիվանդանոց է տեղափոխվել փրկարարական ուղղաթիռով, նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Աբեն 67 տարեկան էր։

  • Կիսվել: