ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ճապոնիան Միշուստինին ներառել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ընդլայնված ցուցակում

Ճապոնիան Միշուստինին ներառել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ընդլայնված ցուցակում

Ճապոնիան մայիսի 10-ին տարածել Է ռուսաստանյան այն ընկերությունների եւ ֆիզիկական անձանց ցուցակը, որոնց դեմ պատժամիջոցներ կսահմանվեն։ Դրա մեջ մտել են 70 ընկերություններ եւ 130 ռուսաստանցի քաղաքական գործիչներ, ներառյալ ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, ինչպես նաեւ ձեռնարկատերեր եւ նրանց ընտանիքի անդամները:

Պատժամիջոցներ կսահմանվեն նաեւ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ղեկավարության նկատմամբ: Պատժամիջոցների ներքո են հայտնվել ռուսաստանյան այն ընկերությունները, որոնք, ինչպես կարծում Է Տոկիոն, կապված են ռազմական արտադրության հետ: Մասնավորապես, արտահանական սահմանափակումները կվերաբերեն «Էտալոն» համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտին, «Ալմազ-Աթեյ», «Տակտիկական հրթիռային սպառազինություն», «Տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաներ» ընկերություններին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: