ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ճապոնիան հայտարարել է ռուսական նավթից հրաժարվելու մասին

Ճապոնիան հայտարարել է ռուսական նավթից հրաժարվելու մասին

Ճապոնիան միասնական է G7-ի մյուս երկրների հետ ռուսական նավթի ներկրումը դադարեցնելու որոշման մեջ, թեև նման որոշումը դժվար է Տոկիոյի համար։ Այս մասին մայիսի 8-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ խմբի երկրների առաջնորդների առցանց հանդիպման ժամանակ հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։

«Ճապոնիայի համար, որն իր էներգետիկ ռեսուրսների մեծ մասի հարցում ապավինում է ներմուծմանը, սա դժվար որոշում էր: Սակայն այժմ G7-ի միասնությունն ավելի կարևոր է, քան երբևէ», -Կիսիդանի խոսքերը մեջբերել է NHK-ն:

Առցանց հանդիպմանը հաջորդած համատեղ հայտարարության մեջ G7-ը խոստացել է աստիճանաբար դադարեցնել կախվածությունը ռուսական էներգակիրների ներմուծումից՝ ընդգծելով, որ հետամուտ է լինելու կանոնավոր կերպով: Համատեղ փաստաթղթում նշվում է նաև, որ G7 երկրներն ինքնուրույն և իրենց գործընկերների հետ կաշխատեն «ապահովելու համաշխարհային կայուն էներգամատակարարումներ և մատչելի գներ սպառողների համար»։

  • Կիսվել: