ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ճապոնիան 30 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Ուկրաինա

Ճապոնիան 30 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Ուկրաինա

Ճապոնիայի կառավարությունն Ուկրաինայի իշխանություններին կուղարկի 30 տոննա քաշով մարդասիրական օգնության խմբաքանակ, որի մեջ կմտնեն առարկաներ եւ սարքեր, որոնք օգտագործվում են փրկարարական գործողություններ իրականացնելիս:

Այդ մասին ասված Է մայիսի 27-ին Ճապոնիայի ներքին գործերի եւ հաղորդակցությունների նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ Մասնավորապես, Տոկիոն Կիեւին կհանձնի հրշեջների  արտահագուստ, ռացիա եւ արբանյակային հեռախոսներ: Սպասվում Է, որ խմբաքանակը մինչեւ ամսվա վերջը կուղակվի Լեհաստան՝ Ուկրաինայի իշխանություններին հետագա հանձնման համար: Մայիսի 19-ին Ճապոնիայի կառավարությունը որոշում Է ընդունել կրկնապատկել ֆինանսական օգնության գումարն Ուկրաինայի հումանիտար կարիքների համար՝ այն հասցնելով մինչեւ 600 միլիոն դոլարի նշագծին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: