ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թբիլիսիում հրաձգություն է տեղի ունեցել

Թբիլիսիում հրաձգություն է տեղի ունեցել

Թբիլիսիի Վակե թաղամասում, որտեղ այսօր մոպեդով երիտասարդը կրակել է երկու երիտասարդների վրա, աշխատում են դատաբժշկական փորձագետները, տեղեկացնում է Interpressnews-ը:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Արաքիշվիլի փողոցում։ Կրակը բացվել է ավտոմեքենայում նստած մարդկանց ուղղությամբ, երբ այն կանգ էր առել լուսացույցի տակ։

Հաղորդվում է նաև, որ արձակվել է շուրջ տասը կրակոց։ Հրազենային վնասվածքներով երկու տուժած տեղափոխվել են հիվանդանոցում: Ներքին գործերի նախարարությունն առայժմ հանդես չի եկել հայտարարությամբ:

  • Կիսվել: