երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Տարածաշրջանային անվտանգության մեխանիզմներում ԱՄն-ի ներկայությունը միայն անապահովություն է ստեղծում. Քանանի

Տարածաշրջանային անվտանգության մեխանիզմներում ԱՄն-ի ներկայությունը միայն անապահովություն է ստեղծում. Քանանի

Արձագանքելով տարածաշրջանում հակաօդային պաշտպանության համակարգերի համալրման մասին լուրերին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ասել է. «Տարածաշրջանային անվտանգության մեխանիզմներում ԱՄՆ-ի ներկայության մեծացման համար հիմք ստեղծելը բացի անապահովությունից ու ահաբեկչության տարածումից, այլ արդյունք չի ունենալու», գրում է parstoday.com-ը:

Շաբաթ օրն արձագանքելով Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգողի կողմից տարածաշրջանում հակաօդային պաշտպանության համակարգերի լրացման մասին հայտարարությանն ու Իրանի դեմ հնչեցրած մեղադրանքներին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը այդ հայտարարությունները դիտարկում է որպես ազգային և տարածաշրջանային անվտանգությանն ուղղված սպառնալիք»:

Նա հավելել է. «Այն, որ ԱՄՆ-ն ​​նման հարցեր է քննարկում առանց հաշվի առնելու տարածաշրջանի իրողությունները և իրանաֆոբիայի ու տարածաշրջանի երկրների միջև տարաձայնություններ սերմանելու նպատակով, վկայում է, որ այդ երկրի համար կարևորն իր անօրինական շահն է և տարածաշրջանում Սիոնիստական ​​ռեժիմին արհեստական շնչառություն տալը»:

Քանանին հավելել է. «Հակառակ նման հայտարարությունների, Իրանը մշտապես ընդգծել է երկխոսության և տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունն, առանց օտարների միջամտության տարածաշրջանի երկրների անվտանգությունն ապահովելու նպատակով»:

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը նշել է. «Խաբեությամբ և իրանաֆոբիայի քաղաքականսւթյունն առաջ տանելով հնարավոր չէ անվտանգ լուսանցք ստեղծել Սիոնիստական ​​ռեժիմի համար»։

Նասեր Քանանին հավելել է. «Փորձը ցույց է տվել, որ զենքի կուտակումը չի կարող ապահովել անվտանգությունը, և տարածաշրջանում անվտանգության հաստատումը կախված է տարածաշրջանի երկրների հավաքական համագործակցությունից: Իսկ անվտանգության պահպանումը կախված է ներտարածաշրջանային փոխըմբռնման խթանումից: Իրանը, հավատարիմ մնալով հարևանության քաղաքականությանը, ցույց է տալիս իր լրջությունն ու վճռականությունը այս կապակցությամբ»:

Նա պարզաբանել է. «Օտարերկրացիների ներկայությունը տարածաշրջանային ցանկացած գործընթացում, ոչ միայն չի նպաստում անվտանգության ու կայունության հաստատմանն այլ լարվածության առաջացման և տարածաշրջանային պառակտման հիմնական պատճառն է»։

  • Կիսվել: