կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Տաջիկստանը և Ղրղզստանը համաձայնեցրել են վիճելի հատվածի ավելի քան 10 կիլոմետրի սահմանազատումը

Տաջիկստանը և Ղրղզստանը համաձայնեցրել են վիճելի հատվածի ավելի քան 10 կիլոմետրի սահմանազատումը

Տաջիկստանի և Ղրղզստանի կառավարական պատվիրակությունների տեղագրական աշխատանքային ու իրավական խմբերը երկու երկրների  պետական ​​սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացում նկարագրել են  վիճելի սահմանային հատվածի ևս  10,76 կիլոմետրը:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, կողմերի հանդիպումը տեղի է ունեցել մարտի 12-ից 17-ը Տաջիկստանի Սուղդի շրջանի Բուստոն քաղաքում։ Այս մասին հայտնել է «Խովար» գործակալությունը՝ վկայակոչելով Տաջիկստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ կողմերը նաև պայմանավորվել են հաջորդ հանդիպումն անցկացնել Ղրղզստանի տարածքում, որտեղ կշարունակեն աշխատել ընդհանուր պետական ​​սահմանի մնացած հատվածների  ուղղությամբ։

Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, որ մարտի 15-ին այնտեղ հանդիպում է կայացել Տաջիկստանի և Ղրղզստանի կառավարական պատվիրակությունների համանախագահների, երկու երկրների ազգային անվտանգության պետական ​​կոմիտեների  նախագահների միջև, որի շրջանակներում քննարկվել են սահմանային հարցեր։

Բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել զգալի առաջընթաց, և կողմերի համապատասխան խմբերին տրվել են կոնկրետ հանձնարարականներ տաջիկա-ղրղզական պետական ​​սահմանի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ՝ շարունակելու աշխատանքը մյուս տարածաշրջաններում ևս երկու պետությունների սահմանների հստակեցման ուղղությամբ:

  • Կիսվել: