երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սվյատոգորսկն անցել է ՌԴ վերահսկողության տակ

Սվյատոգորսկն անցել է ՌԴ վերահսկողության տակ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ Սվյատոգորսկն անցել է ռուսական վերահսկողության ներքո:

«Ազատագրվել է Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների զգալի մասը Հյուսիսային Դոնեցի ձախ ափին, այդ թվում՝ Կրասնի Լիման և Սվյատոգորսկ քաղաքները, ինչպես նաև 15 այլ բնակավայրեր»,- ասել է ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Շոյգուի խոսքով՝ ընդհանուր առմամբ, ռուսական ուժերի վերահսկողության տակ է հայտնվել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքի 97%-ը: Նա ընդգծել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը «Ռուսական երկաթուղիների» հետ համատեղ վերականգնել է 1200 կմ երկաթուղային մայրուղիները՝ Ռուսաստանի, Դոնբասի, Ուկրաինայի և Ղրիմի միջև լիարժեք երթևեկությունը վերականգնելու համար:

  • Կիսվել: