ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ստոլտենբերգը ողջունել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ Թուրքիայի որոշումը

Ստոլտենբերգը ողջունել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ Թուրքիայի որոշումը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ողջունում է Թուրքիայի խորհրդարանի որոշումը՝ հաստատելու դաշինքին միանալու Ֆինլանդիայի դիմումը։

«Սա ՆԱՏՕ-ի ամբողջ ընտանիքը կդարձնի ավելի ամուր և անվտանգ»,- գրել է նա Թվիթերի իր միկրոբլոգում։

Այսպիսով, Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր պետությունները վավերացրեցին Հելսինկիի անդամակցության դիմումը։ Մնացած արարողակարգային գործընթացների ավարտից հետո Ֆինլանդիան պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։

ՆԱՏՕ-ին անդամակցելու ընթացակարգի համաձայն՝ անդամ երկրներն այժմ կստորագրեն Հյուսիսատլանտյան պայմանագրի արձանագրությունները՝ Ֆինլանդիայի՝ դաշինքին միանալու վերաբերյալ և այդ մասին կտեղեկացնեն ԱՄՆ-ին՝ պայմանագրի դեպոզիտարիային։ Այնուհետև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը Ֆինլանդիային կառաջարկի միանալ Հյուսիսատլանտյան պայմանագրին, իսկ անդամակցության վերաբերյալ փաստաթղթերը ԱՄՆ պետքարտուղարությանը փոխանցելուց հետո Ֆինլանդիան պաշտոնապես կդառնա դաշինքի անդամ։

  • Կիսվել: