երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ  խաղաղապահ ուժերի հրամանատարի հետ քննարկել է Ղազախստանի տարածքում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի զրախմբի տեղակայման ընթացքը

Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հրամանատարի հետ քննարկել է Ղազախստանի տարածքում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի զրախմբի տեղակայման ընթացքը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովի հետ հեռախոսով քննարկել է Ղազախստանում հանրապետության տարածքում խաղաղապահ ուժերի զորախմբի  տեղակայման հարցը, հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Քննարկվել է Ղազախստանի տարածքում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի զրախմբի տեղակայման ընթացքը, որոնք այնտեղ են ուղարկվել Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակը կարգավորելու նպատակով։ Նշվել է, որ խաղաղապահ ստորաբաժանումներն արդեն սկսել են կատարել իրենց առջեւ դրված խնդիրները։ Նրանք պաշտպանության տակ են վերցրել կարեւոր պետական, ռազմական եւ ռազմավարական օբյեկտները»,- ասել է Զայնետդինովը։

  • Կիսվել: