ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ստամբուլում ավտոբուսը բախվել է տրամվային. կան տուժածներ

Ստամբուլում ավտոբուսը բախվել է տրամվային. կան տուժածներ

Ստամբուլում ավտոբուսը բախվել է տրամվային, վեց մարդ տուժել է, հաղորդում է NTV հեռուստաալիքը:

«Ստամբուլի Ֆաթիհ շրջանում գիծ դուրս եկած ավտոբուսը բախվել է Ակսարայի ուղղությամբ շարժվող տրամվային։ Վթարից հետո դեպքի վայր են գնացել ոստիկանությունը, հրշեջները և բժշկական բրիգադներ»,- հայտնում է հեռուստաալիքը։

Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով տուժել է 6 մարդ։

  • Կիսվել: