ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սովորական իրադարձություն է. Մեդվեդևը՝ կառավարության հրաժարականի մասին

Սովորական իրադարձություն է. Մեդվեդևը՝ կառավարության հրաժարականի մասին

Ռուսաստանի նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կառավարության հրաժարականը անվանել է սովորական իրադարձություն և հորդորել հանգիստ վերաբերել դրան: Այս մասին նա ասել է այսօր՝ հարցազրույցի ժամանակ:

Մեդվեդևը, մասնավորապես, նշել է. «Ընդհանրապես կառավարության հրաժարականին միշտ պետք է լիովին հանգիստ վերաբերվել: Այդտեղ չկա ոչ մի արտասովոր բան: Դա տեղի է ունենում ամբողջ աշխարհում, տեղի ունեցավ նաև մեր երկրում: Հնարավոր է, որ վերջին տարիներին դա հաճախակի չէր, սակայն, այնուամենայնիվ, դա սովորական իրադարձություն է»:

  • Կիսվել: