հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Սոմալիում ուգանդացի 54 խաղաղարար է զոհվել. Ուգանդայի նախագահ

Սոմալիում ուգանդացի 54 խաղաղարար է զոհվել. Ուգանդայի նախագահ

Անցյալ շաբաթ զինյալների կողմից Աֆրիկական միության պաշարման ժամանակ Սոմալիում զոհվել է 54 ուգանդացի խաղաղարար: Այս մասն հայտնել է Ուգանդայի նախագահ Յովերի Մուսևանին, տեղեկացնում է AFP-ն:

՛՛Աշ-Շաբաբ՛՛ ահաբեկչական խմբավորումը, որն արդեն ավելի քան տասը տարի պայքարում է Սոմալիի կենտրոնական կառավարության դեմ, իր վրա է վերցրել մայիսի 26-ի հարձակման պատասխանատվությունը։

Նշվում է նաև, որ զինյալները պայթուցիկով բարձված մեքենայով մտել են Բուլո Մարեր բազա, ինչը հանգեցրել է փոխհրաձգության:

  • Կիսվել: