երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Սլովակիայում բազմահազարանոց ցույցեր են անցկացվել

Սլովակիայում բազմահազարանոց ցույցեր են անցկացվել

Հազարավոր մարդիկ ուրբաթ հավաքվել են ողջ Սլովակիայում՝ նշելու հետաքննող լրագրող Յան Կուցյակի եւ նրա հարսնացու Մարտինա Կուշնիրովայի սպանության յոթերորդ տարելիցը, որոնք սպանվել են 2018թ. փետրվարին իրենց հայրենի քաղաքում՝ Վելկա Մաչայում, տեղեկացնում է Euronews-ը։

Նշվում է, որ մահվան պահին նրանք 27 տարեկան էին, եւ միջադեպը զանգվածային փողոցային բողոքների տեղիք է տվել։

Դրան հաջորդած քաղաքական ճգնաժամը հանգեցրել է Ռոբերտ Ֆիցոյի ղեկավարած կոալիցիոն կառավարության տապալմանը։ Սպանության պահին Կուցյակը զբաղվում էր նաեւ կառավարությունում հնարավոր կոռուպցիայի հետաքննությամբ։

Գործարար Մարիան Կոչները, որին մեղադրել են սպանությունների կազմակերպման մեջ, երկու անգամ արդարացվել է։

Բողոքը դարձել է հակակառավարական ելույթների ալիքի մի մասը՝ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի ռուսամետ քաղաքականության դեմ։ Բողոքներն ուժեղացել են այն բանից հետո, երբ Ֆիցոն այցելել է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու։ Այդ այցը դարձել է Եվրամիության ղեկավարների հազվադեպ այցերից մեկն այն ժամանակվանից ի վեր, երբ Կրեմլը սկսել է լայնածավալ ներխուժումն Ուկրաինա 2022թ. փետրվարին։

Ցուցարարները նաեւ դեմ են Ֆիցոյի առաջարկին՝ Եվրամիությունից եւ ՆԱՏՕ-ից դուրս գալու հավանականության մասին։

Կազմակերպիչների խոսքով՝ հանրահավաքներին մասնակցել են Սլովակիայի 47 եւ արտասահմանի 16 քաղաքների բնակիչներ։ Մոտ 10 000 ցուցարարներ մայրաքաղաք Բրատիսլավայի Ազատության հրապարակում պահանջել են Ֆիցոյի հրաժարականը։

  • Կիսվել: