հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Սիրիայում դարձյալ պայթյուն է որոտացել. կան զոհեր

Սիրիայում դարձյալ պայթյուն է որոտացել. կան զոհեր

Սիրիական Թել Աբյադ քաղաքում, որը ներկայումս գտնվում է թուրքական բանակի և «Սիրիական ազատ բանակի» ուժայինների վերահսկողության տակ, պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է առնվազն տասը հոգի, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել քաղաքային շուկաներից մեկի տարածքում: Զոհվածները խաղաղ բնակիչներ են:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ քրդական ուժերը դուրս են եկել Թել Աբյադ և Ռաս էլ Այն սահմանամերձ քաղաքներից, որտեղ այժմ ուս-թուրքական ուժերը համատեղ հերթապահություն են իրականացնում:

 

  • Կիսվել: