երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Սիրիայում ականապատ ավտոմեքենա է պայթել. կա 10 զոհ

Սիրիայում ականապատ ավտոմեքենա է պայթել. կա 10 զոհ

Սիրիայի հյուսիսային Թել Աբյադ քաղաքի մոտակայքում ականապատ ավտոմեքենա է պայթել, զոհվել է տասը մարդ, տեղեկացնում է Корреспондент-ը՝ հղում անելով Սիրիայի ազատ բանակին:

Նշվում է, որ ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով 25 հոգի վիրավորվել է. զոհերի թիվը կարող է մեծանալ:

Այժմ Թել Աբյադ քաղաքը Թուրքիայի վերահսկողության տակ է: Երկրի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ահաբեկչությունը կազմակերպել են Քրդական Աշխատավորական կուսակցության սիրիական թևի գրոհայինները:

  • Կիսվել: