երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Սիրիայի տարածքում իսրայելական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով զոհվել են «Հեզբոլլահ»-ի երեք անդամներ

Սիրիայի տարածքում իսրայելական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով զոհվել են «Հեզբոլլահ»-ի երեք անդամներ

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման երեք անդամներ ուրբաթ զոհվել են Սիրիայի հարավ-արեւմուտքում իսրայելական անօդաչուի հասցրած հարվածի հետեւանքով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Դամասկոսին մոտ կանգնած երկու աղբյուրի։

Հարվածի հետեւանքով զոհվել է նաեւ նրանց ուղեկցող սիրիացին, տեղեկացրել է աղբյուրներից մեկը։

Իսրայելական բանակը հրաժարվել է մեկնաբանել Կունեյտրի, որը հատնի է նաեւ որպես Բաաս քաղաք, հարվածը, այն գտնվում է Իսրայելի օկուպացրած Գոլանի բարձունքների սահմանից ոչ շատ հեռու։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: