Սիրիայի նոր վարչակազմը համաձայնություն է տվել Իսրայելի հետ սահմանին՝ Գոլանի բարձունքների բուֆերային գոտում, ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի տեղակայմանը
Սիրիայի նոր վարչակազմը համաձայնություն է տվել Իսրայելի հետ սահմանին՝ Գոլանի բարձունքների բուֆերային գոտում, ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի տեղակայմանը: Այս մասին հայտարարել է Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմադ Հուսեյն ալ-Շառաան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Դամասկոսում Քաթարի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Ահմադ Հուսեյն ալ-Շառաան, մասնավորապես, նշել է. «Մենք պատրաստ ենք ընդունել ՄԱԿ-ի ուժերին բուֆերային գոտում, որպեսզի իրադրությունը վերադառնա այն վիճակին, որը գոյություն ուներ մինչ իսրայելական առաջխաղացումը»:
Նրա խոսքով՝ Իսրայելն այլևս չունի բուֆերային գոտու խորացումն արդարացնող փաստարկներ։
«Իսրայելն առաջ էր շարժվել բուֆերային գոտի՝ պատճառաբանելով իրանական կազմավորումների առկայությունը, սակայն Դամասկոսի ազատագրմամբ այդ պատճառաբանությունն այլևս չի գործում»,-ասել է նա: