հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Սիրիայի նոր իշխանությունները գործողություններ են սկսել Ասադի կողմնակիցների դեմ. կան զոհեր

Սիրիայի նոր իշխանությունները գործողություններ են սկսել Ասադի կողմնակիցների դեմ. կան զոհեր

Սիրիայի նոր իշխանությունները լայնածավալ գործողություններ են սկսել տապալված նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցների դեմ`  նախօրեին նրանց և նոր կառավարության անվտանգության ուժերի միջև արյունալի բախումներից հետո, տեղեկացնում է dw.com-ը: 

Նշվում է, որ բախումների հետևանքով ավելի քան 70 զոհ կա՝ 35 հոգի՝ անվտանգության ուժերից, 32-ը՝ Ասադի կողմնակիցներից, և 4-ը՝ տեղի բնակիչներից:

Անվտանգության պաշտոնյան SANA-ի հետ զրույցում նշել է. «Սիրիայի ծովափնյա Լաթաքիա և Տարտուս նահանգների քաղաքներում, գյուղերում և լեռներում անվտանգությունը վերականգնելու գործողությունն ուղղված է Ասադի զինյալների և նրանց դեմ, որոնք աջակցում են այդ ուժերին»:

Նա տեղի բնակիչներին հորդորել է «մնալ իրենց տներում»:

Պարետային ժամ է հայտարարվել Լաթաքիա նահանգում, որը համարվում է Ասադների տոհմի «հենակետը», և  որտեղ բնակվում է ալևիական համայնքի զգալի մասը, ինչպես նաև Տարտուսում և Հոմսում։ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Դամասկոսից և այլ նահանգներից լրացուցիչ ուժեր են ուղարկվել Լաթաքիա և Տարտուս։

ԱԱվելի վաղ հայտնել էինք, որ նախօրեին Լաթաքիայում բախումներ էին տեղի ունեցել Ասադի կողմնակիցների և նոր կառավարության անվտանգության ուժերի միջև։

  • Կիսվել: