շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սիրիայի նախագահը ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Սիրիայի նախագահը ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կիրակի ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ բանակցություններ կվարի նախագահ Շեյխ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանի հետ։

«Նախագահ Բաշար ալ-Ասադն այսօր կեսօրին պաշտոնական այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Աբու Դաբիի նախագահական օդանավակայան ժամանելուն պես նրան ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Նորին Մեծություն Շեյխ Մոհամմեդ բեն Զայեդ Ալ Նահյանը»,- ասված է Սիրիայի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ։

Նշվում է, որ սիրիական պատվիրակության կազմում են մի շարք նախարարներ, ինչպես նաև Աբու Դաբիում Սիրիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար։

  • Կիսվել: