երկուշաբթի, ապրիլ 7
7 / 4 / 2025
Սիրիայի նախագահի եղբայրը՝ Հանրապետական ​​պալատի գրասենյակի ղեկավարը

Սիրիայի նախագահի եղբայրը՝ Հանրապետական ​​պալատի գրասենյակի ղեկավարը

Սիրիայի ժամանակավոր նախագահի կրտսեր եղբայրը՝ Մահեր ալ-Շարաան, կղեկավարի Դամասկոսի Հանրապետական ​​պալատի գրասենյակի աշխատանքը, որտեղ գտնվում է պետության ղեկավարի նստավայրը։

Այս մասին հայտնել է իշխանական Սիրիա հեռուստաալիքը՝ հավելելով, որ նա նշանակվել է նախագահական ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնում։

Նշվում է, որ նախկինում Մահեր ալ-Շարաան զբաղեցրել է առողջապահության նախարարի պաշտոնը Սիրիայի անցումային կառավարությունում։

  • Կիսվել: