երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Սիրիայի անվտանգության ուժերը «Հեզբոլլահին» մեղադրում են երկրում իրավիճակն ապակայունացնելու մեջ

Սիրիայի անվտանգության ուժերը «Հեզբոլլահին» մեղադրում են երկրում իրավիճակն ապակայունացնելու մեջ

Սիրիայի անվտանգության ուժերը «Հեզբոլլահին» մեղադրել են երկրում իրավիճակն ապակայունացնելու մեջ։ Այս մասին Al Arabiya-ին ասել է Սիրիայի Լաթաքիա նահանգում անվտանգության ուժերի ներկայացուցիչ Սաջիդ ադ-Դիքը։

Նա նշել է, որ անվտանգության ուժերը ձերբակալել են հինգ մարդու, որոնք բարձր պաշտոններ են զբաղեցրել տարածաշրջանում նախկին ռեժիմի օրոք:

Սաջիդ ադ-Դիքը չի բացահայտել նրանց ինքնությունը՝ վկայակոչելով անվտանգային նկատառումները։

 

  • Կիսվել: