կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սիրիան դիվանագիտական հարաբերություններն Ուկրաինայի հետ կխզի

Սիրիան դիվանագիտական հարաբերություններն Ուկրաինայի հետ կխզի

Սիրիան որոշել է խզել դիվանագիտական հարաբերություններն Ուկրաինայի հետ։ Ինչպես հաղորդում է SANA գործակալությունը` հղում անելով Սիրիայի ԱԳ նախարարությանը, պատճառն ուկրաինական իշխանությունների կողմից նմանատիպ որոշման կայացումն է։

Ինչպես ընդգծում է գործակալությունը, պաշտոնական Դամասկոսը նման որոշում է կայացրել՝ ելնելով փոխադարձության սկզբունքից, քանի որ Կիևն օրեր առաջ հայտարարել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին հայտարարել է հունիսի 30-ին։ Նման որոշումը պայմանավորված էր Դամասկոսի՝ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունները ճանաչելու որոշմամբ։

  • Կիսվել: