Սիրիական բանակը թուրքական ուժերից ազատագրել է Ում Շեյֆա բնակավայրը
Սիրիական բանակի ստորաբաժանումները թուրքական օկուպացիոն ուժերից ազատագրել են Ռաս Ալ Այն շրջանի Ում Շեյֆա բնակավայրը, տեղեկացնում է ՍԱՆԱ-ն։
Նշվում է, որ տեղի են ունեցել դաժան մարտեր:
Հաղորդվում է նաև, որ վերջին օրերի ընթացքում սիրիական բանակը ամրապնդել է իր դիրքերը Թել Թամրայի մոտ գտնվող բնակավայրերում, մասնավորապես՝ Բաբ Ալ Հեյրում, Ալ Ֆեսլիայում, Ալ Մանախում եւ Ալ Մախմուդիայում։