հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Սիրիական բանակը հայտարարել է Հալեպի Շեյխ Մահսուդ թաղամասում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին. աղբյուր

Սիրիական բանակը հայտարարել է Հալեպի Շեյխ Մահսուդ թաղամասում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին. աղբյուր

Սիրիական բանակի ռազմական գործողությունների խորհուրդը հայտարարել է հունվարի 10-ի ժամը 15։00-ից Շեյխ Մահսուդ թաղամասում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին։ Այս մասին ասված է Հալեպի հայկական «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջում։ 

Ինչպես հաղորդվում է՝ Շեյխ Մահսուդում մնացած Սիրիայի ժողովրդավարական ուժերի այն զինյալները, որոնք թաքնված էին շրջանի «Եասին» հիվանդանոցում, պետք է հանձնեն իրենց զենքերը և հեռանան դեպի Թապքա՝ Եփրատից արևելք։

Շեյխ Մահսուդից աստիճանաբար պետք է դուրս գա նաև սիրիական բանակը՝ առողջապահական ու պետական ենթակառույցները հանձնելով պետական հաստատություններին։

  • Կիսվել: