երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Սինձո Աբեի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 12-ին

Սինձո Աբեի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 12-ին

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 12-ին, հայտնում է Kyodo գործակալությունը: Նա մահացել է երեկ, Նարա քաղաքում ելույթի ժամանակ իր ուղղությամբ արձակված կրակոցներից:

Հուղարկավորությունը տեղի կունենա քաղաքական գործչի հարազատ քաղաքում՝Յամագուտի պրեֆեկտուրայի Սիմոնոսեկի քաղաքում:

Դեպի նախկին վարչապետի սպանության վայր քաղաքացիների հոսքը չի ավարտվում: Նրանք ծաղիկներով գալիս են այնտեղ, հարգանքի տուրք մատուցում Աբեի հիշատակին:

  • Կիսվել: