երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Սիիայում զինված ընդդիմությունը հայտարարել է Դամասկոսում պարետային ժամը հանելու մասին

Սիիայում զինված ընդդիմությունը հայտարարել է Դամասկոսում պարետային ժամը հանելու մասին

Սիիայում զինված ընդդիմությունը հանդես է հայտարարությամբ՝ նշելով, որ Դամասկոսում պարետային ժամը հանվել է, և հաստատությունների բոլոր աշխատակիցները կարող են վերադառնալ իրենց ծառայողական պարտականություններին, տեղեկացնում է Al-Watan-ը:

Հայտարաության մեջ, մասնավորապես, ասված է. «Ռազմական գործողությունների հրամանատարության հրաման. Դամասկոս քաղաքի և նրա շրջակայքի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք ձեզ, որ հրամանատարությունը վերացրել է քաղաքում պարետային ժամը, ինչպես նաև կոչ ենք անում մեր հայրենակիցներին վերադառնալ հաստատություններում իրենց աշխատանքին»։

Հիշեցնենք, որ զինված ընդդիմությունը երկուշաբթի օրը ժամը 17.00-ից մինչև առավոտյան 5.00-ն Դամասկոսում պարետային ժամ էր սահմանել՝ մայրաքաղաքի կենտրոնական թաղամասերում զանգվածային թալանը դադարեցնելու և քաղաքում վերահսկողություն հաստատելու համար։

 

 

  • Կիսվել: