ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ դաշինքին անդամակցելու գործընթացը ՆԱՏՕ-ի գոյության ընթացքում ամենաարագն է. Ստոլտենբերգ

Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ դաշինքին անդամակցելու գործընթացը ՆԱՏՕ-ի գոյության ընթացքում ամենաարագն է. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն համաձայնության է եկել Թուրքիայի հետ՝ դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցով:

Համաձայնագրի ստորագրումից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ դաշինքին անդամակցելու գործընթացը ՆԱՏՕ-ի գոյության ընթացքում ամենաարագն է:

«Այն, ինչ տեղի է ունենում հիմա, հավանաբար պատմության ամենաարագ գործընթացն է… Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարևոր է այդ երկրների համար։ Պարզապես նայեք քարտեզին և կհասկանաք, որ դրանք կփոխեն ողջ իրավիճակը Բալթյան տարածաշրջանում: Կընդգրկեն Բալթյան երկրները՝ Էստոնիան, Լիտվան և Լատվիան, ինչպես նաև թույլ կտան ամրապնդել մեր ներկայությունն աշխարհի այս հատվածում»,-ասել է Ստոլտենբերգը:

Միաժամանակ, Թուրքիայի նախագահի գրասենյակից հայտնել են, որ Անկարան կարողացել է հասնել Շվեդիայից և Ֆինլանդիայի կողմից ցանկալի քայլերի՝ ՆԱՏՕ-ին նրանց անդամակցության խոչընդոտները վերացնելու պայմանով:

Երկրները պայմանավորվել են լիարժեք համագործակցել Թուրքիայի հետ PKK-ի և նրա ճյուղերի դեմ պայքարում։ Պաշտպանական արդյունաբերության արտադրանքի մատակարարման էմբարգոն կվերացվի, այդ ուղղությամբ համագործակցությունը կընդլայնվի։ Ահաբեկչության դեմ պայքարում հետախուզական տեղեկատվության փոխանակման համար կստեղծվի համագործակցության կառուցվածքային մեխանիզմ:

Բացի այդ, Շվեդիան և Ֆինլանդիան պայմանավորվել են չաջակցել Ֆեթուլահ Գյուլենի ​​ահաբեկչական կազմակերպությանը (FETO), մի շարք փոփոխություններ կատարել ահաբեկչության դեմ պայքարի օրենսդրության մեջ:

Հիշեցնենք՝ Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի ղեկավարները համատեղ հուշագիր են ստորագրել Մադրիդում Հելսինկիի և Ստոկհոլմի՝ ՆԱՏՕ-ին միանալու հեռանկարների շուրջ բանակցությունների արդյունքում:

 

  • Կիսվել: