շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Շոյգուն ստորագրել է զորահավաքի մասին հրահանգը

Շոյգուն ստորագրել է զորահավաքի մասին հրահանգը

ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ մասնակի զորահավաքի մասին հրահանգը ստորագրել է, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Կազմավորումների և զորամասերի զորահավաքային տեղակայման բազան, զինկոմիսարիատները և ուժեղացված ապարատը պատրաստ են զորահավաքի, ժամանակն է գործնականում կիրառելու ամենամյա ռազմավարական զորավարժությունների ընթացքում ձեռք բերված փորձը:

Ստորագրել եմ հրահանգը, շրջանների համար խնդիրները սահմանվել են, տրվել են Գլխավոր շտաբի հանձնարարականները զորքերում և ուժերում զորահավաքային միջոցառումների անցկացման կարգի վերաբերյալ, հանձնարարում եմ շարունակել կատարողականը»,-ասել է Շոյգուն:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն մասնակի զորահավաքի մասին հրամանագիր է ստորագրել:

  • Կիսվել: