շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Շոյգուն մտահոգ է Մերձավոր Արևելքից ԼՂ ահաբեկչական խմբավորումներ տեղափոխելու տեղեկությամբ

Շոյգուն մտահոգ է Մերձավոր Արևելքից ԼՂ ահաբեկչական խմբավորումներ տեղափոխելու տեղեկությամբ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը մտահոգված է  Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ահաբեկչական խմբավորումների զինյալներ տեղափոխելու մասին տեղեկությամբ: Այդ մասին ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Խուլուսի Աքարին, գրում է TASS-ը։

«ՌԴ պաշտպանության նախարարությանը մասնավորապես անհանգստացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումների տեղակայման վերաբերյալ տեղեկությունը»,- ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին:

 

Աղբյուրը նաև նշում է, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը ակտիվորեն մասնակցում է ԼՂ-ում իրավիճակի շուտափույթ կայունացմանը, և բանակցություններ է վարում տարբեր երկրների իր գործընկերների հետ:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: