կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Շոյգուն կապի փակ ուղիներով շփվում է ՀԱՊԿ երկրների իր գործընկերների հետ

Շոյգուն կապի փակ ուղիներով շփվում է ՀԱՊԿ երկրների իր գործընկերների հետ

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մշտական ​​աշխատանքային կապ է պահպանում Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ, հայտնել են ՌԴ ՊՆ-ից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Հաորդվում է, որ Շոյգուն կապի փակ ուղիներով շփվում է ՀԱՊԿ երկրների իր գործընկերների՝ Բելառուսի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության եւ Ղրղզստանի Հանրապետության պաշտպանության նախարարների հետ՝ Ղազախստանում ՀԱՊԿ հավաքական ուժերի խաղաղապահ օպերացիայի անցկացման եւ խաղաղապահ զորախումբ տեղակայելու հարցերով։

Նշվում է նաեւ, որ քննարկված բոլոր հարցերի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն:

 

  • Կիսվել: